Վստահելի խորհրդատվություն և աջակցություն հարկային ու հաշվապահական ոլորտներում:
Եթե Դուք որոշել եք հիմնել կազմակերպություն կամ զբաղվել արտադրությամբ, վաճառքով, մատուցել ծառայություն, ապա Ձեզ անհրաժեշտ է հուսալի հաշվապահական ծառայություն: Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր բիզնեսին` սկսած կազմակերպության ստեղծման աշխատանքներից: Մենք տրամադրում ենք անհրաժեշտ հարկային ու հաշվապահական անվճար խորհրդատվություն, որը հնարավորություն է տալիս հասկանալ խնդիրներն ու ծրագրել հետագա անելիքները: Անհատական մոտեցման շնորհիվ Դուք կստանաք որակյալ, մատչելի ծառայություններ, որոնց արժեքը որոշվում է` հաշվի առնելով ընկերության կազմակերպաիրավական տեսակը (ՍՊԸ,ՓԲԸ,ԲԲԸ,ՀԿ,ԱՁ…), գործունեության ոլորտը, փաստաթղթաշրջանառության, արտահանման-ներմուծուման ծավալները, աշխատողների թվաքանակը և այլ գործոններ: «ԷԼ ՖՈՐ» – Աջակցություն սկսնակ ձեռներեցներին: