Հոդվածներ
Նոր Ընթացակարգ ՀԴՄ-ով Կատարվող Գործարքների Վերաբերյալ
Ապրիլ 25 , Երեքշաբթի 2017

Ս/թ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել  ՀԴՄ-ով կատարվող գործարքների մոնիտորինգի իրականացման արդյունքներով ռիսկային հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման ընթացակարգը:

Ռիսկայնության Չափանիշներ

ՀԴՄ-ով կատարվող գործարքների մոնիտորինգի իրականացման արդյունքներով ՊԵԿ տեղեկատվական համակարգը դուրս է բերելու ռիսկային հարկ վճարողների ցանկեր հետևյալ ռիսկայնության չափանիշներով.

  1. Նախորդ ժամանակաշրջանի համեմատ ֆիսկալային հասույթը նվազել է 20% և ավելի, միաժամանակ` ՀԴՄ-ներով իրականացված գործարքների քանակը աճել է կամ չի փոխվել
  2. Տվյալ օրվա մինչև ժամը 16:00-ն ՀԴՄ-ով գործարք չի կատարվել
  3. Առևտրի ոլորտում մեկ շաբաթվա ընթացքում 3 օր և ավելի օրվա մեջ 1 ժամվա ընթացքում արձանագրված ֆիսկալային հասույթի և տվյալ օրվա ընդհանուր հասույթի հարաբերակցությունը կազմում է 40% և ավելի
  4. Առևտրի ոլորտում մեկ շաբաթվա ընթացքում 3 օր և ավելի օրվա մեջ 1 ժամվա ընթացքում արձանագրված ՀԴՄ գործարքների քանակի և տվյալ օրվա ընդհանուր ՀԴՄ գործարքների քանակի հարաբերակցությունը կազմում է 40% և ավելի
  5. Մեկ շաբաթվա ընթացքում 3 օր և ավելի ՀԴՄ-ով օրական գործարքների քանակի 70%-ն իրականացվել է երկու իրար հաջորդող ժամերի ընթացքում
  6. Հարկային մարմնի կողմից արդեն իրականացված չափագրմանը հաջորդող 5 լրիվ շաբաթներին ՀԴՄ-ի միջին օրական իրացումից հասույթը 20% և ավելի չափով նվազել է, բացառությամբ առևտրային զեղչ կիրառելու վերաբերյալ հայտարարությունում նշված ժամանակահատվածի
  7. ՀԴՄ-ով իրականացված գործարքների քանակը 20% և ավելի չափով փոքր է նախորդ ժամանակաշրջանում ՀԴՄ-ով իրականացված գործարքների քանակից
  8. ՀԴՄ-ով իրականացված 1 գործարքի միջին շրջանառությունը 20% և ավելի չափով փոքր է նախորդ ժամանակաշրջանում ՀԴՄ-ով իրականացված գործարքի միջին շրջանառությունից
  9. ՙՙԳործունեության իրականացման ծանուցման մասին՚՚ ՀՀ օրենքի ծանուցման ենթակա գործունեության ցանկի 4-րդ բաժնում (գործունեության այլ բնագավառներ) նշված գործունեության տեսակներով գործունեություն իրականացնողների ՀԴՄ ֆիսկալային հասույթի և հարկային հաշիվներով արտացոլված իրացումից հասույթի հարաբերակցությունը մեծ է 1.1-ից
  10. Առևտրային զեղչ կիրառելու վերաբերյալ հայտարարությունում նշված ժամանակահատվածում զեղչ չկիրառելու ժամանակաշրջանի համեմատ գործարքների միջին օրական քանակը չի փոխվել կամ նվազել է
  11. Առևտրային զեղչ կիրառելու վերաբերյալ հայտարարությունում նշված ժամանակահատվածում զեղչ չկիրառելու ժամանակաշրջանի համեմատ գործարքների միջին օրական հասույթն աճել է 100%-ով  և ավելի:

Ծանուցումների Տրամադրում

Այնուհետև էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ ներկայացնելու համակարգով ծանուցումներն ուղարկվելու տնտեսավարող սուբյեկտներին: Իսկ 01.07.2017թ-ից սկսած  ռիսկային տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված ծանուցումների մասին նշված տնտեսավարող սուբյեկտներին պատկանող ՀԴՄ-ներին ուղարկվելու են հաղորդագրություններ:

Հատադարձ Կապի Ապահովում

Տնտեսավարող սուբյեկտների կողմից ծանուցումների վերաբերյալ առարկություններ լինելու դեպքում դրանք ներկայացվելու են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (file-online.taxservice.am) տեղադրված առարկությամբ:

Այս ամենի արդյունքում ամեն ամիս ՊԵԿ-ի կողմից դուրս են բերվելու ռիսկային տնտեսավարող սուբյեկտների ցանկեր, որոնց մոտ իրականացվելու են ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ և հսկիչ գնման ուսումնասիրություններ:

Չափանիշների Թերությունները

Իհարկե ողջունելի է, որ ՊԵԿ-ը ավտոմատացրել է ռիսկային հարկ վճարողների դուրս բերման մեխանիզմները, որը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է չեզոքացնում: Սակայն այլ հարց է, թե ՊԵԿ-ի կողմից ընտրված չափանիշները որքանով են իրատեսական: Անընդունելին այն է, որ ՊԵԿ-ը որոշել է  բոլոր տնտեսավարող սուբյեկտներին  նկատմամբ կիրառել միևնույն չափանիշները՝ անկախ գտնվելու վայրից, գործունեության ոլորտից, սեզոնայնությունից:

Քաջ հայտնի է, որ  հատկապես մարզերում բնակչության տնտեսական ակտիվությունը առավել բարձր է ամեն ամսվա սկզբներին, երբ մարդիկ աշխատավարձ կամ կենսաթոշակ են ստանում: Իսկ ամեն ամսվա երկրորդ կեսին բնակչության տնտեսական ակտիվությունը համեմատաբար պասիվ է:  Երևան քաղաքում  տնտեսական ակտիվությունը առավել բարձր է առավոտյան և երեկոյան ժամերին: Կամ ինչքանով է ճիշտ ծաղկի առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտին համարել ռիսկային, եթե ասենք վերջինս ապրիլ ամսին ավելի քիչ իրացում է ցույց տվել, քան մարտ ամսին: Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:

Անընդունելի է նաև այն չափանիշը, որ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կհամարվի  ռիսկային, եթե վերջինս մինչև 16:00 -ն ՀԴՄ-ով գործարք չկատարի: Հավանաբար ՊԵԿ-ը տեղյալ չէ, որ օրինակ հագուստի, կենցաղային տեխնիկայի մանրածախ առևտրով և բնակչության սպասարկման ծառայություններով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ոչ միայն մինչև 16:00-ն, այլ նաև օրերով կարող են իրացում չունենալ:

Առավել ճիշտ կլիներ, որ ՊԵԿ-ը մինչև նման ընթացակարգեր մշակելը, խորը ուսումնասիրություններ կատարեր և չափանիշներ մշակեր ըստ տնտեսավարող սուբյեկտների գտնվելու վայրերի (մարզ, քաղաք, գյուղ), գործունեության ոլորտների, սեզոնայնության:

Աղբյուրը` http://www.hark.am/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%B0%D5%A4%D5%B4-%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80/

վերջին հրապարակումներ
ՊԵԿ-ը ՈՒժեղացնելու է Հսկողությունը ՀԴՄ Կտրոն Չտրամադրողների Նկատմամբ...
Hark.am-6854
ՊԵԿ-ը ՈՒժեղացնելու է Հսկողությունը ՀԴՄ Կտրոն Չտրամադրողների Նկատմամբ
ավելին
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-...
download
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ...
ավելին
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համա...
secure (2)
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է...
ավելին