Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 16-ի N 136-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ
1. Թղթի և ստվարաթղթի թափոններ
2. Գունավոր ու սև մետաղների ջարդոն և թափոններ
3. Պոլիմերային նյութերի թափոններ
4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ
5. Տեքստիլ թափոններ
6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ
7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ
8. Էլեկտրատեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ
9. Շինարարական թափոններ
10. Փայտանյութի թափոններ
11. Ռետինե թափոններ
Աղբյուրը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=111748