Հայտարարություններ
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
Դեկտեմբեր 25 , Ուրբաթ 2015

Այս տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունը որոշեց 2013 թվականի 846 որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի, հետաձգվեց ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը:

Այսպիսով, 2013 թվականի, 2014 թվականի, 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող  հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը սահմանվում է 2016 թվականի մայիսի 1-ը: Մինչև 10.0 մլն դրամ  իրացումից հասույթ ունեցող  հարկ վճարողների համար սահմանվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

Կառավարությունը որոշեց նաև, որ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) պետք է լրացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N875-Ն հրամանով հաստատված  արտադրանքի դասա­կարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):

http://fintax.am/%D5%B0%D5%A4%D5%B4-%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB/

վերջին հրապարակումներ
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
ավելին
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
ավելին
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ավելին