Հայտարարություններ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
Հունվար 21 , Հինգշաբթի 2016

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այդ մասին որոշման նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստում:   Գործող օրենսդրության համաձայն, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն, իսկ հինգերորդ ու հաջորդ երեխայի ծննդյան դեպքում`1,5 մլն դրամ:   Գումարներն` առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամները, երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան 1 մլն դրամի 500 հազարը կանխիկ է վճարվում: Իսկ դրամագլխի համար հաշիվ է բացվում:   Նպաստների համար նախատեսված 4 մլրդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում կխնայվի շուրջ 40 մլն դրամ, ընթացակարգերը կպարզեցվեն: Երեխայի՝ մեկ տարին լրանալուց հետո, ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով, բանկային վճարումները կկատարվեն ամսական 25 հազար դրամի չափով:   13.500 ընտանիք իրավունք կստանա այս տարվա ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխն՝ ամսական 25 հազար դրամի չափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=30947

© Երկիրմեդիա

 

վերջին հրապարակումներ
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
ավելին
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
ավելին
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ավելին