Հայտարարություններ
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
Փետրվար 3 , Չորեքշաբթի 2016

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարևորելով արտահանման ծավալների ավելացումը, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, շարունակում է գործնական քայլեր ձեռնարկել տեղական արտադրանքի արտահանման խթանման և աջակցության նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է արտահանման աջակցման խորհուրդ, հաստատվել են գործունեության գերակա ուղղությունները և գործիքակազմը, տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցության հայտերի ներկայացման, գնահատման և աջակցության տրամադրման ընթացակարգը:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ, արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:

Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ` ներկայացնելով համապատասխան հայտ: Հայտի ձևը և աջակցության ընթացակարգը հասանելի են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում https://www.e-gov.am/decrees/item/15337/ հասցեով:

 

վերջին հրապարակումներ
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
Արտահանողները հայտ կներկայացնեն կառավարությանը՝ արտահանման խթանման ծրագրին մասնակցելու համար
ավելին
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի անկանխիկ
ավելին
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
ավելին