Դասընթաց

«ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
սկսնակ և գործող հաշվապահներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաղորդակից լինել հաշվապահի բարդ ու հետաքրքիր աշխարհին, հրավիրում է երկամսյա դասընթացի:

Հաշվապահական Դպրոց

«ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
հաշվապահության դպրոց է, հաշվապահի դպրոց, որի դռները բաց են ինչպես այս ոլորտում առաջին քայլերն անող սկսնակների, այնպես էլ արդեն գործող, բայց կատարելագործվելու ցանկություն ունեցող հաշվապահների համար: «ԷԼ ՖՈՐ»-ի կողմից մշակված մեթոդիկան թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում տիրապետել մասնագիտության գաղտնիքներին ու ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ: Մեր շրջանավարտներն ընկալում են հաշվապահությունն իբրև առաքելություն, որը պահանջում է շարունակական ինքնակատարելագործում ու նվիրում: Հարկ է նաև նշել, որ «էԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնում աշխատում են բացառապես մեր դպրոցի շրջանավարտները:

 

Միջակ դասավանդողն ԱՍՈՒՄ Է,

Լավ դասավանդողը` ԲԱՑԱՏՐՈՒՄ,

Գերազանց դասավանդողը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է,

Բացառիկ դասավանդողը` ՈԳԵՇՆՉՈՒՄ:

դասընթացը սովորեցնում է
Հաշվապահական ստանդարտներ /ՀՀՄՍ և ՖՀՄՍ/ Կառավարչական հաշվառում
Հաշվապահական հաշվառում Փաստաթղթավորում (փաստաթղթերի կազմում, լրացում)
Հաշվապահական հաշվառման հաշվային պլան Հաշվապահական հաշվառման վարումը հաշվապահական ծրագրով /ՀԾ/
Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ Համակարգչային հմտություններ հաշվապահական ծրագրերով աշխատելու համար
Հարկային գրքերի վարում Թեստեր, գործնական առաջադրանքներ
Հարկային հաշվառում Աշխատանքային պրակտիկա

Կենտրոնում ուսուցումն իրականացվում է փոքր խմբերով`առավելագույնը 6 ուսանող,ինչն էլ հնարավոր է դարձնում անհատական մոտեցումը  յուրաքանչյուրին: Դասընթացի արդյունավետությունն ապահովում է տեսական գիտելիքների համակցումը գործնական, համակարգչային հմտությունների հետ:

«ԷԼ ՖՈՐ»- ը հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ընտրում են հաշվապահությունն իբրև երկրորդ մասնագիտություն, քանի որ մեզ մոտ չկա տարիքային սահմանափակում: Դասընթացը վարում են ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից որակավորված բազմափորձ մասնագետներ, որոնք Ձեր առջև կբացեն ժամանակակից հաշվապահության բոլոր գաղտնիքները:

Մեր նպատակն է բացահայտել մեր ուսանողների  պոտենցիալ հնարավորությունները, զարգացնել տրամաբանությունն  ու ձևավորել նոր մտածելակերպ:

Երկամսյա դասընթացի այդ կարճ ժամանակահատվածում մասնակիցները դառնում են  «ԷԼ ՖՈՐ» ընտանիքի մասնիկը , համախմբվելով  նրա շուրջը` ձեռք բերում լավ բարեկամ, գործընկեր, ստանում կենտրոնի աջակցությունը նաև աշխատանքի տեղավորման հարցում:

Լավագույն շրջանավարտները համալրում են են «ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնի աշխատակազմը:

Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը տրամադրում է կենտրոնը: Դրանք կազմվում և մշակվում են մեր վերապատրաստված մասնագետների կողմից, որոնց անցած աշխատանքային ուղին, մասնագիտական փորձն ու գործնական հմտությունները լավագույն արդյունքների երաշխիքն են:

Դասընթացն ավարտելուց և կենտրոնում քննություն հանձնելուց հետո մասնակիցներին շնորհվում է  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ` հայերեն և անգլերեն լեզուներով:

 Դասընթացն անցկացվում է ՀՀ,ք.Երևան,Հր.Քոչար 21 հասցեում:

Մեր շրջանավարտները

Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը կազմվում, մշակվում և տրամադրվում են Կենտրոնի վերապատրաստված մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով նրանց անցած աշխատանքային ուղին, մասնագիտական փորձն ու գործնական հմտությունները:

Դասընթացն ավարտելուց և Կենտրոնում քննություն հանձնելուց հետո մասնակիցներին շնորհվում է դասընթացի մասնակցության ՀԱՎԱՍՏԱԳԻՐ` հայերեն և անգլերեն լեզուներով