Մեր Մասին

«ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնը հիմնադրվել է 2005 թ.-ի ապրիլի 1-ին: Երկար տարիների բարեխիղճ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կենտրոնը բազմաթիվ հաջողություններ է գրանցել և զբաղեցրել իր հաստատուն ու արժանի տեղը ՀՀ-ի հաշվապահական ծառայությունների ոլորտում:

Կենտրոնը ծառայություններ է մատուցում մի շարք առաջատար կազմակերպությունների և անհատ ձեռներեցների: Գործընկերների հետ փոխհարաբերությունները  ձևավորվում են վստահության մթնոլորտում` երկուստեք կարևորելով ազնիվ, անթերի ու արդյունավետ աշխատանքը:

«ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնը համալրված է  բանիմաց, պատասխանատու և պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր իրենց աշխատանքում առաջնորդվում են կենտրոնի որդեգրած սկզբունքներով`

Պրոֆեսիոնալ մոտեցում և երաշխավորված արդյունք
Ազնվություն և օբյեկտիվություն յուրաքանչյուր մանրուքում
Պատշաճ և անհատական մոտեցում գործընկերներից յուրաքանչյուրին
Ինֆորմացիայի գաղտնիության ապահովում
Հստակ և լիարժեք լուծումներ առաջադրված խնդիրներին

Կետրոնում գործում է հաշվապահական դպրոց, որտեղ պարբերաբար կազմակերպվում են երկամսյա դասընթացներ սկսնակ և գործող հաշվապահների համար: «ԷԼ ՖՈՐ»-ի համերաշխ ընտանիքում հոգում են, որ ուսանողներից յուրաքանչյուրը բացահայտի իր հնարավորությունները և աջակցում նաև աշխատանքի  տեղավորման հարցում:

If you’re searching for someone who can write my essay online, you’re in the right spot. Professional essay writers have extensive experience in the field and with the help of expert editing and proofreading experts. These providers are trustworthy and are able to assist you in your writing challenges in school or for professional reasons. You can simply place an order for an author to write the essay you’ve submitted and get an immediate response. An academic paper requires research as well as analysis, and the capacity essay writer site to generate concepts. A paper of good quality requires creativity and planning.

Հաշվապահական Դպրոց

“էԼ ՖՈՐ” ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ հաշվապահության դպրոց է, հաշվապահի դպրոց, որի դռները բաց են ինչպես այս ոլորտում առաջին քայլերն անող սկսնակների, այնպես էլ արդեն գործող, բայց կատարելագործվելու  ցանկություն ունեցող հաշվապահների համար: Մեր շրջանավարտներն ընկալում են հաշվապահությունն իբրև առաքելություն, որը պահանջում է շարունակական ինքնակատարելագործում ու նվիրում:

Դպրոցի կարևոր առաջնահերթություններից է յուրաքանչյուր ուսանողի մեջ սերմանել պրոֆեսիոնալ հաշվապահի անթերի վարքագծի 5 հիմնարար սկզբունքները`

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք տալիս  ենք գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին պրակտիկայում, ինչպես նաև համակարգչային հմտություններ` ՀԾ-ով աշխատելու և  հաղորդակցման ժամանակակից միջոցներով գործընկերների հետ մշտապես կապի մեջ լինելու համար:

Թեստերն ու գործնական առաջադրանքները հնարավորություն են տալիս ուսանողներին մասնակից դառնալու կենտրոնի գործունեությանը և ձեռք բերելու աշխատանքային փորձ:

Դասընթացներ