Դասընթաց

«ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
սկսնակ և գործող հաշվապահներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաղորդակից լինել հաշվապահի բարդ ու հետաքրքիր աշխարհին, հրավիրում է երկամսյա դասընթացի:

Հաշվապահական Դպրոց

«ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
հաշվապահության դպրոց է, հաշվապահի դպրոց, որի դռները բաց են ինչպես այս ոլորտում առաջին քայլերն անող սկսնակների, այնպես էլ արդեն գործող, բայց կատարելագործվելու ցանկություն ունեցող հաշվապահների համար: «ԷԼ ՖՈՐ»-ի կողմից մշակված մեթոդիկան թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում տիրապետել մասնագիտության գաղտնիքներին ու ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ: Մեր շրջանավարտներն ընկալում են հաշվապահությունն իբրև առաքելություն, որը պահանջում է շարունակական ինքնակատարելագործում ու նվիրում: Հարկ է նաև նշել, որ «էԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնում աշխատում են բացառապես մեր դպրոցի շրջանավարտները:

 

Միջակ դասավանդողն ԱՍՈՒՄ Է,

Լավ դասավանդողը` ԲԱՑԱՏՐՈՒՄ,

Գերազանց դասավանդողը ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է,

Բացառիկ դասավանդողը` ՈԳԵՇՆՉՈՒՄ:

դասընթացը սովորեցնում է
Հաշվապահական ստանդարտներ /ՀՀՄՍ և ՖՀՄՍ/ Կառավարչական հաշվառում
Հաշվապահական հաշվառում Փաստաթղթավորում (փաստաթղթերի կազմում, լրացում)
Հաշվապահական հաշվառման հաշվային պլան Հաշվապահական հաշվառման վարումը հաշվապահական ծրագրով /ՀԾ/
Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ Համակարգչային հմտություններ հաշվապահական ծրագրերով աշխատելու համար
Հարկային գրքերի վարում Թեստեր, գործնական առաջադրանքներ
Հարկային հաշվառում Աշխատանքային պրակտիկա

Կենտրոնում ուսուցումն իրականացվում է փոքր խմբերով`առավելագույնը 6 ուսանող,ինչն էլ հնարավոր է դարձնում անհատական մոտեցումը  յուրաքանչյուրին: Դասընթացի արդյունավետությունն ապահովում է տեսական գիտելիքների համակցումը գործնական, համակարգչային հմտությունների հետ:

«ԷԼ ՖՈՐ»- ը հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ընտրում են հաշվապահությունն իբրև երկրորդ մասնագիտություն, քանի որ մեզ մոտ չկա տարիքային սահմանափակում: Դասընթացը վարում են ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից որակավորված բազմափորձ մասնագետներ, որոնք Ձեր առջև կբացեն ժամանակակից հաշվապահության բոլոր գաղտնիքները:

Մեր նպատակն է բացահայտել մեր ուսանողների  պոտենցիալ հնարավորությունները, զարգացնել տրամաբանությունն  ու ձևավորել նոր մտածելակերպ:

Երկամսյա դասընթացի այդ կարճ ժամանակահատվածում մասնակիցները դառնում են  «ԷԼ ՖՈՐ» ընտանիքի մասնիկը , համախմբվելով  նրա շուրջը` ձեռք բերում լավ բարեկամ, գործընկեր, ստանում կենտրոնի աջակցությունը նաև աշխատանքի տեղավորման հարցում:

Լավագույն շրջանավարտները համալրում են են «ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնի աշխատակազմը:

Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը տրամադրում է կենտրոնը: Դրանք կազմվում և մշակվում են մեր վերապատրաստված մասնագետների կողմից, որոնց անցած աշխատանքային ուղին, մասնագիտական փորձն ու գործնական հմտությունները լավագույն արդյունքների երաշխիքն են:

Դասընթացն ավարտելուց և կենտրոնում քննություն հանձնելուց հետո մասնակիցներին շնորհվում է  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ` հայերեն և անգլերեն լեզուներով:

 Դասընթացն անցկացվում է ՀՀ,ք.Երևան,Հր.Քոչար 21 հասցեում:

Մեր շրջանավարտները

Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը կազմվում, մշակվում և տրամադրվում են Կենտրոնի վերապատրաստված մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով նրանց անցած աշխատանքային ուղին, մասնագիտական փորձն ու գործնական հմտությունները:

Դասընթացն ավարտելուց և Կենտրոնում քննություն հանձնելուց հետո մասնակիցներին շնորհվում է դասընթացի մասնակցության ՀԱՎԱՍՏԱԳԻՐ` հայերեն և անգլերեն լեզուներով

Անի Բադալյան, 22 տարեկան

,,ԷԼ ՖՈՐ,, հաշվապահական կենտրոն դիմել եմ զարգացնելու իմ հաշվապահական գիտելիքները: Այստեղ ես ստացել եմ բազում գիտելիքներ հաշվապահության ոլորտում,մասնագիտական որակավորում, որն էլ ինձ օգնել է գտնել աշխատանք և կայանալ հենց այս ոլորտում: Բացի գիտելիքներից ես ստացել եմ ջերմ ընդունելություն,,,ի դեպ անձնակազմը շատ կարևոր է ուսումնական ընթացքը ավելի արդյունավետ անցկացնելու համար, անչափ շնորհակալ եմ իմ կոլեկտիվից, նրանցից ես վերցրել եմ նաև բազմաթիվ անձնական մարդկային արժեքներ, որը նաև հիմք է հանդիսացել կյանքում ավելի փորձառու դառնալու համար,,,,սիրում եմ ՁԵԶ շաաաաատ

Արարատ, 2014թ.

Արմինե Գրիգորյան, 28 տարեկան

Տպավորությունները շատ մեծ են,շատ սիրեցի ԷԼ ՖՈՐ -ին Դասընթացն այնպիսի մատչելի և հասկանալի է մեզ տրվել, որ շատ սիրեցի նաև հաշվապահական հաշվառումը:Ավելացնելու ոչինիչ չունեմ, ձեր տված գիտելիքները, ձեր աշխատակազմը,բոլորիդ շատ սիրեցի և կուզեմ, որ միշտ մնաք այդպիսին:

Արմավիր, 2014թ.

Նարինե Քերյան, 38 տարեկան

Սիրելի Լիլիթ և L4-ի ողջ անձնակազմ շնորհավորում եմ Ձեր տարեդարձը!!!! Ես իսկապես երջանիկ եմ , որ ինձ բախտ վիճակվեց հանդիպել Ձեր նման մարդկանց՝ բարեհամբյուր, կենսուրախ, հումորով և միևնույն ժամանակ արհեստավարժ, ողջամիտ և հմուտ մասնագետների: Ամենաջերմ բարեմաղթանքներով!!!!!

Երևան, 2014թ.

Լիլիթ Մկրտչյան, 24 տարեկան

Ես Լիլիթն եմ: Լինելով L4 հաշվապահական կենտրոնի շրջանավարտ` իսկապես հիացած եմ կենտրոնի կազմակերպչա-մասնագիտական գործունեությամբ:
Բացի այն, որ կարճ ժամանակահատվածում գործ ենք ունեցել իրենց գործին գիտակ հրաշալի մասնագետների հետ, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի, նաև ձեռք ենք բերել հիանալի ընկերներ, ում վստահաբար կարող ենք դիմել ցանկացած հարցով` անգամ դասընթացն ավարտելուց հետո:
Կենտրոն, որտեղ մշտապես տիրում է դրական և ջերմ մթնոլորտ, որտեղ միշտ ուզում ես վերադառնալ: Իմ շատ սիրելի L4 Դուք էտալոնային օրինակ եք ինձ համար, պարզապես ուրախ եմ, որ հանդիպել եմ Ձեզ:

Երևան, 2014թ.

Լիլիթ Բալդրյան, 22 տարեկան

Համալսարանն ավարտելուց հետո ցանկանում էի ձեռք բերել նեղ մասնագիտական գիտելիքներ հաշվապահության բնագավառում, որպեսզի կարողանայի անցնել աշխատանքի:Բազմաթիվ հաշվապահական կազմակերպություններից ընտրեցի «ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնը,և չսխալվեցի:Դասընթացը վարում էին երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող և որակավորված մասնագետներ,իսկ տրամադրվող նյութերը կազմված և մշակված էին Կենտրոնի վերապատրաստված մասնագետների կողմից:Դասընթացն ավարտելուց և Կենտրոնում քննություն հանձնելուց հետո ստացա դասընթացի մասնակցության հավաստագիր:Փոխանցված պրակտիկ գիտելիքները ինձ օգնեցին գտնել աշխատանք հաշվապահության ոլորտում:Շատ բարձր եմ գնահատում «ԷԼ ՖՈՐ»-ում տիրող ջերմ ընտանեկան մթնոլորտը,անձնակազմի դրական,սրտացավ և բարեհամբույր վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի` որպես ընտանիքի անդամի հանդեպ:Շնորհակալ եմ «ԷԼ ՖՈՐ» հաշվապահական կենտրոնի մասնագետներին,ի դեմս տնօրեն Լիլիթ Շահնազարյանի,շատ կարճ ժամանակահատվածում ինձ բարձր որակի գիտելիքներ փոխանցելու համար:

Երևան, 2014թ.

Լուսինե Հարությունյան, 24 տարեկան

Հաշվապահության բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու համար ինձ խորհուրդ տվեցին հաճախել «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից կազմակերպվող դասընթացներին: «ԷԼ ՖՈՐ»-ի կողմից մշակված մեթոդիկան թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում տիրապետել մասնագիտության գաղտնիքներին ու ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ: Դասընթացը վարում էր մասնագիտական հարուստ փորձ ունեցող Լիլիթ Շահնազարյանը: Դասընթացն ավարտելուց և քննություն հանձնելուց հետո ստացա դասընթացի մասնակցության վկայական: Շնորհակալ եմ «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ մասնագետներին, անձնակազմին ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքի և մթնոլորտի համար: Առանձնահատուկ շնորհակալություն Լիլիթ Շահնազարյանին` շատ կարճ ժամանակահատվածում ինձ մասնագիտական բարձր որակի գիտելիքներ փոխանցելու համար:

Մասիս, 2015 թ.թ.